Մանկավարժականի ռեկտորը, պրոռեկտորը և այլ աշխատակիցներ ձերբակալվել են

17/10/2025 17:00

Մանկավարժական համալսարանում առավոտից քննչական գործողություններ են եղել․ այս մասին NEWS.am-ին հայտնել է մանկավարժականի մամուլի խոսնակ Դիանա Մարկոսյանը: Նրա խոսքով՝ ռեկտորը հրավիրվել է հարցաքննության այսօր եւ իրավաբանական ծառայության ղեկավարի ուղեկցությամբ մեկնել է հակակոռուպցիոն կոմիտե: Պրոռեկտորն առավոտյան իր տնից է հրավիրվել նա գնացել է, դեռևս չի վերադարձել: Ձերբակալված մոտ 10 աշխատակիցների ցանկում են նաեւ 3 դեկաններ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորներից մեկը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ: