Հայաստանի Հանրապետությունը, մի դարձրեք պատմական Հայաստանի մաս

18/10/2025 11:24

Ինչ դաս է մեզ տալիս մեր պատմությունը։ Մեր պատմությունը մեզ ասում է մի կրկնեք ինձ։ Իսկ նրան չկրկնելու համար մենք պետք է կարդանք, մենք պետք է սովորենք, մենք պետք է սերտենք մեր պատմությունը։ Այս մասին իր սոցցանցերում հրապարակված տեսանյութում ասել է Փաշինյանը։ «Եկեք ի վերջո խոստովանենք, որ մենք շատ խոսում ենք մեր պատմությունից, բայց շատ չենք կարդում մեր պատմությունը։ Ինչ է ասում մեզ պատմական Հայաստանը։ Պատմական Հայաստանը մեզ ասում է Ձեր ունեցած պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, մի դարձրեք պատմական Հայաստանի մաս։ Եվ հետևաբար, Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և չորրորդ հանրապետության գաղափարը բխում են հայ ժողովրդի պատմությունից, բխում են պատմական Հայաստանի ուղերձների սերտումից»։