Ավտովթար՝ Երևան-Սևան ճանապարհին
18/10/2025 16:53

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Ճամբարակի խաչմերուկում բախվել են «Nissan X-Trail» մակնիշի և «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։