Վատիկանում արքեպիսկոպոս Մալոյանի սրբադասման արարողությունն է
19/10/2025 13:39
Վատիկանում, Հռոմի Պապ Լևոն XIV-ի գլխավորությամբ, տեղի է ունենում արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման արարողությունը։
Այս իրադարձության կապակցությամբ Սուրբ Պետրոսի հրապարակում հազարավոր հավատացյալներ են հավաքվել։
Վատիկանում է նաև Նիկոլ Փաշինյանը։ Այցի շրջանակում նախատեսված է Փաշինյանի անձնական հանդիպումը Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի հետ, նա կհանդիպի նաև Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պարոլինի հետ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը արարողությանը ներկայացնում է արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը, իսկ Մեծի Տունն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ եպիսկոպոս Մեսրոպ Սարգսյանը։