Բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի
19/10/2025 15:57

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Լ. Մադոյան փողոցի 199/1 տան բնակիչները տևական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված հասցե են ժամանել Գյումրու թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Տեղում փրկարարները, բացելով տան դուռը, հյուրասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 55-ամյա Մարինե Պ.-ի դին:
Ըստ դատաբժշկի՝ Մարիա Պ.-ի մոտ ախտորոշել են «բիոլոգիական մահ, սուր էկզոգեն թունավորում անհայտ էթալոգիայի», իսկ Շիրակի մարզի բնակիչ 68-ամյա Լուիզա Ո.-ն հիվանդանոց է տեղափոխվել «Սուր էկոգեն թունավորում շմոլ գազից աշտորոշմամբ:
Նրան Գյումրու շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք թունավորումը ստացել են տանը տեղադրված գազի կաթսայի ծխատար խողովակի բացակայության և շմոլ գազի արտահոսքի հետևանքով: