Երևանում կինն ընկել է գետը
19/10/2025 19:35

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Արաբկիրի զբոսայգու կողմից, քաղաքացին ընկել է Հրազդան գետը և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Տեղում փրկարարները գետից դուրս են բերել մոտ 70 տարեկան կնոջը, ապա շտապօգնության բժիշկների օգնությամբ կնոջը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո բժիշկները նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիիրի քննչակա բաժին:
Արաբկիրի ոստիկաններն ու պարեկները պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը: