Փաշինյանն այցելել է Իտալիայում ՀՀ դեսպանություն

20/10/2025 09:09

Նիկոլ Փաշինյանն այցելել է Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն: Նա դեսպան Վլադիմիր Կարապետյանի ուղեկցությամբ շրջել է դեսպանությունում, շփվել աշխատակազմի հետ: Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել դեսպանության գործունեության, Իտալիայի Կառավարության հետ համագործակցության ընթացքի վերաբերյալ: