Գյումրիի համայնքապետարանում քննչական գործողություններ են
20/10/2025 10:54

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում Գյումրիի համայնքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ․ այս մասին լրատվամիջոցներին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից:
Դիմակավորված ուժայիններն այս պահին փակել են Գյումրիի քաղաքապետարանի ելքերն ու մուտքերը։ Քաղաքապետարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է։ Աշխատակիցների մի մասը դրսում է մնացել, քանի որ թույլ չեն տալիս ներս մտնել։
Քաղաքապետարանի մուտքի մոտ իրավիճակը լարվել է. քաշքշոց է սկսվել հավաքվածների և ոստիկանների միջեւ։
Ըստ աշխատակիցների՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շենքում է, նրա դռան մոտ հսկողություն է սահմանվել։ Նրան, ըստ էության, մեկուսացրել են, իսկ դռան մոտ հավաքված աշխատակիցները մտավախություն ունեն, որ քաղաքապետին ցանկանում են ձերբակալել։