Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել
20/10/2025 10:57

Տիգրան Գաբրիելյանը նշանակվել է Երևանի Շենգավիթ շրջանի վարչական ղեկավար։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցությանմեկնարկին հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Տիգրան Գաբրիելյանը, մինչ այդ, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալն էր։