Վայրէջքի ժամանակ ինքնաթիռն ընկել է ծովը

20/10/2025 11:04

Հոնկոնգի միջազգային օդանավակայանում (HKIA) վայրէջքի ժամանակ Emirates SkyCargo-ի EK9788 չվերթը (Boeing 747) Դուբայից վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց, բախվել արգելապատնեշի, հարվածել գետնի կառավարման մեքենային և ընկել ծովը․ այս մասին գրում է Flightradar24-ը: Ցամաքային անձնակազմի երկու անդամ զոհվել են։ Անձնակազմի չորս անդամ (բոլորը գտնվում էին ինքնաթիռում) փրկվել են և չեն վնասվել։ Պատճառը դեռևս պարզված չէ. ինքնաթիռը մոտենալիս աղետի ազդանշան չի տվել։ Flightradar24-ի տվյալներով՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել 248 կմ/ժ (150 մղոն/ժ) արագությամբ, դուրս է եկել թռիչքուղուց 167 կմ/ժ (105 մղոն/ժ) արագությամբ և ընկել է ջուրը 91 կմ/ժ (56 մղոն/ժ) արագությամբ։