Երևանում վթարից ՌԴ քաղաքացի է մահացել
20/10/2025 12:21

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 03:00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 33-ամյա Ալեքսանդր Կ.-ն իր վարած «Honda» մակնիշի մոտոցիկլով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել ծառին, ապա հայտնվել մայթին՝ բախվելով բազալտե և երկաթե ցանկապատին:
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը տեղում մահացել է:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված մոտոցիկլը տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: