Գյումրեցիներ, դուրս եկեք տներից, եկեք քաղաքապետարանի մոտ
20/10/2025 12:25

Սիրելի ժողովուրդ, սիրելի գյումրեցիներ, դուրս եկեք տներից, եկեք քաղաքապետարանի մոտ՝ պաշտպանելու ընտրված քաղաքապետի շահերը,- Գյումրիի փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանն է կոչ հղել․
«Եկել են ոստիկանության 6–րդ բաժնից, քաղաքապետին առայժմ առանձնացրել են 30-40 հոգով։ 100 հոգուց ավելի զինված մտել են քաղաքապետարանի շենք, հաթվածահար են արել ամբողջ աշխատանքը։ Կանայք, աղջիկներ կան, բոլորը վախի մեջ են, մի սարսափելի իրավիճակ է։
Ժողովուրդ, սիրելի գյումրեցիներ, ով սիրում է, հարգում է իր քաղաքը, հելեք, պաշտպանեք ձեր օրենքով ընտրված քաղաքապետի շահերը։ Եկեք, շրջապատեք քաղաքապետարանը, որ գործողություններ չկատարեն»,- ասել է նա։