Վարդան Ղուկասյանին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
20/10/2025 15:37

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին տեղափոխում են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե: Այս մասին հայտնել է փաստաբանը:
ArmeniaSputnik-ի հաղորդմամբ՝ Վարդան Ղուկասյանը դուրս է եկել քաղաքապետարանի հետնամուտքից և կամավոր մոտեցել այն մեքենային, որով պիտի տեղափոխեն Հակակոռուպցիոն կոմիտե։
Իրավիճակը, սակայն, քաղաքապետարանի մոտ չի հանդարտվում։ Հրմշտոց ու բախումներ են տեղի ունենում ուժայինների ու քաղաքացիների միջեւ։