23 անձ է ձերբակալվել Գյումրիի քաղաքապետարանի մոտից

20/10/2025 17:27

Գյումրիի քաղաքապետարանի մոտից ձերբակալվել և Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ են տեղափոխվել 23 անձ։ Այս մասին լրատվամիջոցներին ասել են ՆԳՆ-ից: Հիշեցնենք, որ այսօր իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, ինչին հաջորդել է Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։ Քրեական վարույթով ձերբակալված է ութ անձ, այդ թվում՝ Ղուկասյանը, քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Իրավիճակը Գյումրիում այսօր խիստ լարված էր, քաղաքացիները հավաքվել էին Գյումրիի քաղաքապետարանի մոտ՝ ի պաշտպանություն Ղուկասյանի։