Գյումրու քաղաքապետարանը գործադուլ է հայտարարում
20/10/2025 17:33

Գյումրու քաղաքապետարանը վաղվանից գործադուլ է հայտարարում․ Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։