Քննվում է Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդությունը
20/10/2025 21:40

Հակակոռուպցիոն դատարանն այս պահին քննում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդությունը։ Գյումրու քաղաքապետին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխել են դատարան։
Մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված Հակակոռուպցիոն դատարանի բակում։ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի կալանավորման միջնորդություննը մահագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Գյումրի համայնքի ղեկավարի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Լրագրողների հետ զրույցում Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանն ասել է, որ քաղաքապետին մեղադրում են ոչ թե կաշառք վերցնելու, այլ՝ կաշառք պահանջելու մեջ, այս մասին
«Տարածված հատվածական ձայնագրությունում որևէ խոսք չկա կաշառքի մասին, Վարդան Ղուկասյանին չեն էլ մեղադրում կաշառք ստանալու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ իբր կաշառք է պահանջել, պարոն Ղուկասյանը հերքել է որևէ մեկի հետ գումարային խոսակցություն ունենալու հարցը։
Ինչ վերաբերում է ձայնագրություններին, դրանք կոնտեքստից դուրս խոսակցություններ են, որոնք կարող էին վերաբերել գույքահարկին և դրա օրինականացման վճարներին։ Պարոն Ղուկասյանը ցանկության դեպքում էլ չէր կարող ապօրինի շինություն օրինականացնել, որովհետեւ Գյումրիում դրա ժամկետը ավարտվել է»,- նշել է նա։