Հարձակվել են Արթուր Չախոյանի վրա
20/10/2025 21:29

Քիչ առաջ կազմակերպված խմբով հարձակվել են Արթուր Չախոյանի վրա՝ ծեծել նրան և գողացել հեռախոսը (ըստ Արթուրի հարձակվող բանդան եղել է տարածքի սեփականատերերը)․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը։
«Արթուր Չախոյանը դիմել է ոստիկանություն սակայն ոստիկանության կողմից ԶՐՈ արձագանք։ Դեպքի վայրում ոչ մի իրավապահ չի արձագանքում
Հիմա Արթուրը ստիպված ուղևորվում է ոստիկանություն
Նիկոլ Փաշինյան կոռուպցիայի բացահայտմանը հետևում է ծեծ և կողոպուտ...
Իսկ ոստիկանությունը թող Գյումրիում մարդ «ծեծի»...», – գրել է նա։