Կալանավորն ինքնավնասում է արել

20/10/2025 21:31

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից շտապօգնության խումբը «Էջմիածին» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի տղամարդու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը 46-ամյա Սերգեյ Չ․-ն է, ում հիվանդանոց են տեղափոխել դանակը որովայնի մեջ խրված՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Նույն օրը՝ ժամը 02։30-ի սահմաններում Սերգեյ Չ․-ն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 5-րդ տեղամասի խցերից մեկում խոհանոցային դանակով կատարել է որովայի շրջանում ինքնավնասում՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում արտահանձնվել Մոլդովայի Հանրապետությանը, քանի որ այնտեղ իր կյանքին վտանգ է սպառնում։