Աստված մեզ հետ է... Աջապահյան

20/10/2025 21:38

Շիրակի թեմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքը բանտից։ «Դիտեցի «Մեծ բանավեճը»... Խոնարհումս իմ եզդի եղբորը՝ Բորիսին, Վեհափառ Հայրապետին, ինձ, Բագրատ և Մկրտիչ սրբազաններին և ընդհանրապես Հայ Եկեղեցին հայի անուն-ազգանունով բորենիներից հերոսաբար և անձնվիրաբար պաշտպանելու համար, ինչը իրեն առանձնահատուկ առաքինի մարդ լինելու մասին է խոսում: Շնորհակալություն նաև մեր մյուս պաշտպանին, ում ցավոք ճանաչելու պատիվը չունեմ: Ներողություն եմ խնդրում կենդանասերներից՝ բորենիներին (չորքոտանի) վիրավորելու համար: Աստված մեզ հետ է... Օրհնությամբ 19.10.25 115-րդ օր ապօրինի բանտարկության»։