Վարորդները փակել են մաքսային անցակետերը
20/10/2025 21:39

Հայ–վրացական սահմանի երեք անցակետերում իրավիճակը լարված է, բեռնատարների վարորդները փակ են պահում Վրաստանի հետ սահմանին գտնվող «Բավրա», «Բագրատաշեն» և «Գոգավան» անցակետերի ճանապարհները։
Նրանք մտադիր չեն բաց թողնել արտասահմանյան բեռնատարները, քանի դեռ չի լուծվել իրենց՝ Ռուսաստանի տարածքում գտնվելու հարցը։
Վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել, սակայն Կառավարությունից, ԱԳՆ–ից եւ ՀՀ–ում ՌԴ դեսպանատնից իրենց հարցերի պատասխանները չեն ստացել եւ որոշել են դիմել այս ծայրահեղ քայլին։