Գյումրու համայնքապետարանի մոտից 33 անձ է ձերբակալվել

21/10/2025 10:03

Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 33 անձ ձերբակալվել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ ՔԿ-ից։ Հիշեցնենք, որ երեկ իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, ինչին հաջորդել է Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։ Քրեական վարույթով ձերբակալված է ութ անձ, այդ թվում՝ Ղուկասյանը, քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։