Տեղի կունենա հանդիպում Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և վերագործարկման համար
21/10/2025 14:17

Մոտ ժամանակներս տեղի կունենա միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և վերագործարկման համար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:
Նրա խոսքով, հանդիպման վայրի մասին մանրամասները կհայտնեն: