Ընդգծեցինք կառուցողական երկխոսությունը շարունակելու կարևորությունը

21/10/2025 14:18

Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպում ունեցա Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Այս մասին գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Քննարկումների ընթացքում ողջունեցինք Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Ընդգծեցինք նաև կառուցողական երկխոսությունը շարունակելու կարևորությունը` պատրաստակամություն հայտնելով աջակցելու խորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրագործմանը»,-գրել է նա: