Ռուբեն Վարդանյանը դատավարության ժամանակ հայտարարել է, որ հրաժարվում է իր փաստաբանից

21/10/2025 16:31

Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը շինծու դատավարության ժամանակ հայտարարել է, որ հրաժարվում է իր փաստաբանից: Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից: Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանը դիմել է դատարան՝ իր փաստաբան Աբրահամ Բերմանի հետ կոնֆիդենցիալ հանդիպում ունենալու խնդրանքով: Դատարանը բավարարել է միջնորդությունը, ինչի կապակցությամբ հայտարարվել է կարճատև ընդմիջում։ Ընդմիջումից հետո Ռուբեն Վարդանյանը միջնորդություն ներկայացրեց՝ հայտարարելով, որ հրաժարվում է իր փաստաբան Աբրահամ Բերմանից։ Իր միջնորդությունը հիմնավորելով՝ Վարդանյանը նշեց, որ հրաժարվում է փաստաբանից, քանի որ ընդհանուր առմամբ դժգոհ է դատավարությունից։ Աբրահամ Բերմանը նշեց, որ միջնորդությունը բավարարելու կամ մերժելու որոշումը թողնում է դատարանի հայեցողությանը։