Ողբերգական դեպք՝ Երևանում

21/10/2025 16:34

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր հրդեհ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 8-րդ շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ հարկի բնակարանում և հրշեջները, պատուհանից մտնելով տուն արել են կրակը, իսկ բազմոցին հայտնաբերել են անգիտակից վիճակում տղամարդու: Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ինչքան էլ փորձել է փրկել այդ տղամարդուն, ցավոք, չի հաջողվել: Բժիշկներն արձանագրել են նրա մահը: Պարզվել է, որ մահացածը նույն հասցեի բնակիչ 1956-ամյա Արթուր Ս.-ն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը առաջացել է ծխախոտից, քանի որ մահացածի ձեռքին հայտնաբերվել է ծխախոտ: