Բեռնատարների վարորդները դադարեցրել են բողոքի ակցիան

21/10/2025 22:53

Բեռնատարների վարորդները դադարեցրել են Հայաստան-Վրաստան սահմանակետերի մոտ իրականացվող բողոքի ակցիան, որի հետևանքով շուրջ 1 օր անցակետերը փակ են եղել բեռնատարներով։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է բեռնատարի վարորդներից մեկը։ Նշենք, որ երեկվանից շուրջ 300 վարորդ փակել էր Հայաստան-Վրաստան սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցակետերը։ Երեկ հայտնել էինք, որ Կառավարության առջև հավաքված բեռնափոխադրողների վարորդներից կազմված 7 հոգանոց խմբին կառավարությունում ընդունել էին, սակայն վարորդները դժգոհ էին մնացել հանդիպումից։ Բեռնափոխադրողները չեն կարող տեղավորվել 1 տարվա ընթացքում ՌԴ-ում 90 օր գտնվելու ժամանակահատվածում, նրանք պահանջում են չտարածել այդ օրենքն իրենց վրա: