Իշխանությունը զոհաբերում է պետական անվտանգությունը

22/10/2025 09:50

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Վստահ ասում եմ` ՀՀ զինված ուժերը ոչ թե կրճատելու, այլ համալրելու խնդիր ունեն ու դա պետք է ոչ թե պատերազմ սկսելու, այլ երկրի պաշտպանությունն ապահովելու համար: Եթե նույնիսկ համոզվածություն լինի, որ առաջիկա 5 տարում պատերազմ չի լինելու, նույնիսկ այդ պարագայում պարտադիր ժամկետային ծառայության կրճատումը վնասելու է երկրի պաշտպանողականությանը: Իշխանությունը զոհաբերում է պետական անվտանգությունը հանուն սեփական իշխանության երկարաձգման: Այս որակի և տեսակի իշխանությունը, որը ազգային շահերը մեկ անգամ չէ, որ սակարկման է հանել, շարունակում է իր քաղաքական գիծը` ստորադասելով երկրի առաջնահերթությունները»։