Էջմիածին-Մարգարա ճանապարհին վթարից զոհ կա
22/10/2025 09:56

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են «Mazda» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: