Օհանավանքը Եկեղեցու պաշտպանության կարևոր «բնագիծն» է

22/10/2025 09:57

Նիկոլ Փաշինյանն անընդհատ «մարտի է հրավիրում» ընդդիմությանը։ Կարծում եմ՝ պարզ է, թե ինչու է այդպես անում։ Ուզում է անընդհատ հաղթել, ջախջախել ընդդիմությանը։ Ուզում է, բայց չի կարողանում։ Իսկ գիտե՞ք՝ ինչու չի կարողանում։ Որովհետև ընդդիմությունը մարտի չի ներկայանում,- գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ «Կարծում եմ՝ կիրակի էլ չի ներկայանալու։ Մինչդեռ՝ արժե ներկայանալ։ Այս կիրակին շրջադարձային է լինելու թե՛ Նիկոլի, թե՛ ընդդիմության, թե՛ եկեղեցու, թե՛ ողջ ժողովրդի համար։ Կարող է և չափազանցնում եմ, բայց Օհանավանքը Եկեղեցու պաշտպանության կարևոր «բնագիծն» է։ Եթե այդ «դիրքը» գրավեց, հաշվեք՝ Եկեղեցու ու Վեհափառ Հայրապետի դեմ Նիկոլի արշավը մեծամասամբ հաջողված է։ Հաջորդ «մարտն» արդեն «Շուշիի մատույցներում» է լինելու։ Իսկ հետո կգա նոյեմբերի 9-ը…»։