Փաշինյանի ելույթը «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին

22/10/2025 13:16

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին, որին մասնակցել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։ Համաժողովի շրջանակում Փաշինյանը հանդես է եկել ելույթով։