Հալածանքները միայն ու միայն ուժեղացնում են եկեղեցուն
22/10/2025 18:08

Եկեղեցու դեմ արշավ կարող է սկսել կամ հոգեկան խնդիրներ ունեցող մարդը կամ մարդ, որը լցված է ամբողջությամբ չարությամբ, կամ էլ կատարում է թշնամու հանձնարարությունը,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ինչ վերաբերում է Վեհափառ Հայրապետին, ես վստահ եմ, որ նա հաստատակամ է և ցանկացած պարագաներում բարեխղճորեն կատարելու է իր ազգային և եկեղեցական ծառայությունները,- նշել է նա,- «Բայց բոլորիս էլ հայտնի է, որ եկեղեցու դեմ հալածանքները միայն ու միայն ուժեղացնում են եկեղեցուն: Այնպես որ, համբերությամբ սպասենք»։