ՀՊՄՀ ռեկտորի լիազորությունները կասեցվել են

22/10/2025 20:19

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի լիազորությունները կասեցվել են․ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ բուհի հոգաբարձուների խորհուրդն արդեն որոշում է կայացրել այդ հարցով՝ ապահովելու համար համալսարանի բնականոն գործունեությունը։ «Այսօր տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստ հարցման կարգով, որով ռեկտորի լիազորությունները կասեցվել են և ժամանակավոր պաշտոնակատարի հարցն է կարգավորվել, որպեսզի բուհի բնականոն գործունեությունը տեղի ունենա»,– ասել է Անդրեասյանը։