Ջերմուկ համայնքը նոր ղեկավար ունի

22/10/2025 20:28

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության արդյունքում Մանան Աղվանի Գևորգյանն ընտրվել է Ջերմուկ համայնքի ղեկավար։ Այս մասին տեղեկացնում են Ջերմուկի համայնքապետարանից: «Հաջորդիվ` երդման արարողությունը (օրենքով սահմանված կարգով)»,- ասված է հաղորդագրությունում։