Հայկական կnնյակ հասկացություն չի կարող լինել

23/10/2025 14:18

Ժողովո՛ւրդ ջան, հայկական կոնյակ հասկացություն չի կարող լինել, ոնց որ չի կարող լինել Դիլիջանի ջերմուկ: Կոնյակ կարող է արտադրվել միայն Ֆրանսիայի Կոնյակ երկրամասում աճեցված խաղողից: Կառավարության այսօրվա նիստում ասել է Փաշինյանը: «Հայաստանում չի կարող շամպայն լինել, որովհետև շամպայն արտադրվում է միայն այն խաղողից, որը Ֆրանսիայի Շամպայն ռեգիոնում է աճում»,- նշել է նա։