Լենինգրադյան փողոցն այսուհետ կկոչվի «Քըրք Քըրքորյան փողոց»

23/10/2025 14:22

Երևանի ավագանու այսօրվա նիստում որոշվեց անվանափոխել Երևանի Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Լենինգրադյան փողոցը: Այն կկոչվի բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ և կկոչվի «Քըրք Քըրքորյան փողոց»։ Որոշումն ընդունվեց 37 կողմ, 2 դեմ, 18 ձեռնպահ ձայների համամասնությամբ: