Փեսայի հայրը հրաժարվել է կարգալույծ արված քահանայի պսակադրության արարողությունից

23/10/2025 16:16

Փեսայի հայրը հրաժարվեց կարգալույծ արված քահանայի պսակադրության արարողությունից: Տեր Սարգիսն իրականացրեց արարողությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Սյուզի Բադոյանը Ավելի վաղ Բադոյանը գրել էր. «Հովհաննավանքում պսակադրության ծեսի են պատրաստվում: Ստեփան Ասատրյանը (կարգալույծ արված Տեր Արամն է պսակադրում): «Ոստիկանությունը հսկում է , որ վարչապետի յուրայինի ձեռամբ անխոչընդոտ պսակադրությունն անցկացվի: Կողքից նաև հսկող տղամարդկանց խմբեր միացան, որ աջակցեն իրենց Տեր Արամի ոչ օրինական ծեսին»: