Շուտով բոլորս միասին մի մեծ թիմ ենք լինելու

23/10/2025 16:20

Գյումրիում ժողովրդական բողոքի ժամանակ կալանավորվել են տասնյակ գյումրեցիներ, այդ թվում` մեր Ռուբենը։ Այս մասին գրել է «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը: «Ռուբենը, ով մասնագիտությամբ փաստաբան է, իր պարտքն է համարում գտնվել իր համաքաղաքացիների կողքին և իրականացնել իր մասնագիտական գործունեությունը։ Նկարնում կտեսնեք թե ինչպես է Ռուբենը , ձեռքերը վեր բարձրացրած , փորձում հանդարտեցնել իրավիճակը: Հարյուրավոր մարդկանց անհարկի ձերբակալողները հաշվի չեն առել ,որ Ռուբենը "Մեր Ձևով" շարժման անդամ է և նրա մեջքին է հազարավոր կամավորներից կազմված մեր Մեծ Թիմը: Եկեք պատկերացնենք ապօրինի կալանավորված այն քաղաքացիների և նրանց ընտանիքների վիճակը, ում մեջքին չկան մեծ թիմեր։ Շուտով բոլորս միասին մի մեծ Թիմ ենք լինելու և մարդկանց իրավունքները պաշտպանված են լինելու»: