Մշակութային երեք գործիչ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում ստացավ
23/10/2025 16:25

Երևանի ավագանին որոշում ընդունեց «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներ շնորհվելու արվեստի ու մշակույթի երեք անվանի գործչի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշման նախագծերը Երևանի ավագանու հոկտեմբերի 23-ի նիստում ներկայացրեց քաղաքապետարանի Կազմակերպչական հարցերի վարչության պետ Արմինե Վարդանյանը։
Ավագանու ոորոշման համաձայն՝ Երևան քաղաքի 2807-րդ տարեդարձի առթիվ, մայրաքաղաքի արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներ շնորհվեցին գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավետիք (Ավիկ) Վիգենի Իսահակյանին, լրագրող, մանկավարժ, հասարակական և մշակութային գործիչ Մարկ Վլադիմիրի Գրիգորյանին, նկարիչ Տարոն Արտավազդի Մուրադյանին։