Ադրբեջանական ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

23/10/2025 16:34

Ինչպես գիտենք Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Հայաստանում են: Նրանք հանդիպում են ունեցել ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ: Հոկտեմբերի 22-ին հանդիպել եմ Երևանում անցկացվող Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր-սեղան քննարկման մասնակիցների հետ։ Բարձր եմ գնահատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում նման ձևաչափն ընդգրկող հանդիպումների անցկացումը, որոնք միտված են դրականորեն ազդելու մարդկանց միջև շփումների հաստատմանը: Ընդգծել եմ, որ հանրության տարբեր շերտերի ներգրավվումը միմիայն ամրապնդելու է խաղաղությունը: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հայկական կողմին միջոցառումը կազմակերպելու և դրական մթնոլորտ ապահովելու համար: Մասնակիցներն ընդգծել են նման նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը՝ ուղղված փոխվստահության և համագործակցության ամրապնդմանը»,-գրել էր Գրիգորյանը: Ադրբեջանական ԶԼՄ-ն անդրադարձել է այս ձևաչափով հանդիպմանը, որում մասնավորապես ասվում է. «Ինչպես հայտնի Հայաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել քաղաքացիական հասարակության, փորձագիտական հանրության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդիպումը: Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնական կառույցները պայմաններ են ստեղծել հանդիպումը զուտ երկկողմ ձևաչափով անցկացնելու համար։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ ադրբեջանական ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Դետալ, որը շուտով կարող է նորմ դառնալ երկկողմ հարաբերություններում։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի և Հայաստանի փորձագետները պարբերաբար հանդիպում են տարբեր նախագծերի և միջազգային միջոցառումների շրջանակներում։ Սակայն այս անգամ բոլոր մանրամասները քննարկվել են երկկողմանիորեն՝ ադրբեջանական ինքնաթիռի թռիչքից մինչև օրակարգի մշակումը, մամուլի հաղորդագրության տեքստը և օրակարգի այլ կետեր։