Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման

23/10/2025 18:13

Քիչ առաջ Երևանի քրեական դատարանը (դատավոր Ժ. Չիչոյան) հրապարակեց դատավճիռ, որով Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնում է, որ դատարանը վերացրեց գրավը և որպես խափանման միջոց կիրառեց կալանքը։