Ես չեմ ուզում Փաշինյանն իմ հանդիսատեսը դառնա

23/10/2025 18:17

Հայրենիքին պետք չի աջակցել, պետք է լինել հայրենիքի կողքին։ Հայրենիքն այնքան ուժեղ է, որ այսօր կան մարդիկ, արդեն այդ հայրենիքը թուլացնում են: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասել է դերասան Լևոն Հարությունյանը: Նա նշել է, որ իր համար ցավալի է իշխանության վերաբերմունքը եկեղեցու հանդեպ: «Եթե այսօր եկեղեցում կա այդ տեսակը, երևի ճիշտ է մաքրել, մաքրել, պահել այն մաքուր իսկականը, որը կապ ունի Աստծո հետ։ Նախ իրենք չգիտեն Աստծո ուժը: Այսօր մեր երկրի վարչապետը ժամանակ առ ժամանակ իրեն համեմատում է Հիսուսի հետ ու դա շատ ծիծաղելի է՝ ինչեր է խոսում, ինչ է ասում: Ես ուզում եմ, որ մեր հանրությունը ուշքի գա, հասկանան, իրենց երկրի ղեկավարը ոնց է խոսում»,-ասել է դերասանը: Դիտարկմամը, թե վարչապետն արդեն սկսել է ներկայացումները խմբագրել, Հարությունյանն արձագանքել է. «Իհարկե խմբագրում է իր նախարարուհու հետ, որը չունի լոգիկա, որ այսօր վարչապետի հետ միասին վարք են դուրս գրում, որ ժողովուրդը հեծանիվ առնի։ Սա է մշակույթի նախարարության գործունեությունը։ Ի՞նչ ես խոսում, երբ որ ուզում ես ժողովրդին հեծանիվ առաջարկես, բայց հեծանվի ճանապարհ չկա, պարոն վարչապետ: Միգուցե պարոն Ավինյանի հետ այդ ճանապարհները հասկանա՞ք: Այս մարդկանց վրա վաղը մյուս օրը հեծանիվ եք ծախելու, հետո որտե՞ղ ենք քշելու»: Լրագրողի հարցին՝ արդյո՞ք դերասանը ներկայացում կբեմադրեր վարչապետի համար, նա ասել է, որ ոչ: «Ես չեմ ուզում ինքն իմ հանդիսատեսը դառնա: Ինքն ինձ համար չի կարող հանդիսատես լինել»,-եզրափակել է նա: