Անթիլիասը կարիք չունի Երևանի թելադրանքին կամ ուղղորդումներին

23/10/2025 23:45

Հայաստանի վերանկախացումից ի վեր՝ Հայաստանը դիմագրավող տագնապների և բևեռացումների նկատմամբ՝ ներքին, թե արտաքին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեսակետներն ու կեցվածքը միշտ եղել է հստակ և հետևողական։ Նման հայտարարություն է արել Արամ Ա Վեհափառ Հայրապետը։ «Հետևաբար, Անթիլիասը Երևանից հնչող թելադրանքների կարիքը չունի։ Անթիլիասն ինքն է որոշում իր ասելիքն ու անելիքը՝ մշտապես առաջնորդվելով մեր ժողովրդի և հայրենիքի գերագույն շահերով, արժեքներով և իդեալներով»,- ասված է Արամ Վեհափառի՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տարածած հայտարարության մեջ։