Ամոթի հերթական էջն արձանագրված է

24/10/2025 09:47

Հայաստանի և հայության պատմության մեջ ամոթի հերթական էջը, ցավոք, արձանագրված է,- իրանագետ Վարդան Ոսկանյանն է գրել այս մասին․ «Արցախի մեր ազգակիցներին շրջափակման և սովի մատնած Բաքվի բարբարոսական վարչախմբի ձեռնածուն Երևանում ընդունվում է ոչ թե բանտում, այլ բարձր պաշտոնական մակարդակում։ Սա պատմության ծաղրն է՝ ամոթի խարան, որն, անկախ մեր կամքից, նաև արժանապատիվ հայերիս ու հայաստանցիներիս ճակատին են դաջում թշնամու հետ քիրվայություն անողները»,- գրել է Ոսկանյանը։