Հրшզենшյին վնшսվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին
25/10/2025 10:17

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը: Դեպքը տեղի է ունեցել Արաբկիրում, հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։
Հիվանդանոց տեղափոխված Մարգարյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: ՆԳՆ-ից հայտնեցին՝ նախնական տեղեկություններով՝ անձը ինքնասպանության փորձ է կատարել՝ կրակելով ինքն իրեն:
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 24-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փափազյան 21 շենքի բակում կրակոց է հնչել և կա վիրավոր։