Բարձր մակարդակով խոչընդոտվել է քահանաների մուտքը Հովհաննավանք

26/10/2025 13:54

Հովհաննավանք շտապող երկու քահանայի ոստիկանները բերման են ենթարկել և ազատ են արձակել՝ իմանալով, որ չեն գնա եկեղեցի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը «Ես գիտեմ տեր Փառենի և մեկ այլ հոգևորականի նկատմամբ գործողություն է իրականացվել»,- նշել է նա։ Նա նշել է, որ իրենց մեքենան չեն թողել գա հասնի, այդ պատճառով ոտքով են եկել։ «Բնակիչները և ոստիկանները համատեղ խոչընդոտեցին մեր մուտքը։ Հայր Սուրբը հորդորեց աղոթք անել և հեռանալ»,- ասել է փաստաբանը։