Հովհաննավանքում քաղաքացին կարգալույծ քահանայի ձեռքից խլել է Սուրբ գիրքը

26/10/2025 16:19

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է քաղաքացին խլում Ստեփան Ասատրյանի ձեռքից Սուրբ գիրքը և հրաժարվում է տալ նրան։ Դեպքից հետո հավաքվածները քաղաքացուն դուրս են բերել Հովհաննավանքից և Սուրբ գիրքը տվել են կարգալույծ քահանային։ Հիշեցնենք, որ այսօր Հովհաննավանքում պատարագ է անցկացրել կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը։ Պատարագին ներկա են գտնվել մի խումբ պաշտոնյաներ, այդ թվում Փաշինյանը։