41 մասնակիցների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

27/10/2025 13:17

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են քննչական կոմիտեից։ «24 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 15 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը»,- ասել են կոմիտեից։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին իրավապահները քննչական գործողություներ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, իսկ համայնքապետ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվել էր։