Դանակահարություն՝ դատական նիստի ժամանակ

27/10/2025 19:06

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ հիվանդանոց են մեկնել ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի ծառայողները՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչի գլխավորությամբ: Տեղում բժիկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան դանակահարել են դատարանի ներսում:  Շամշյանի հաղորդմամբ՝ դանակահարվածը Ստեփանավան քաղաքի բնակիչ 22-ամյա Էրիկ Դ.-ն է, ով վնասվածք է ստացել կրծքավանդակի մասում: