Զինծառայող է մարմնական վնասվածք ստացել

27/10/2025 23:14

Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել, նրա առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում, այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Նախարարությունից հայտնում են, որ զինծառայողի բուժումը կազմակերպվել է կայազորային հոսպիտալում, և Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել։