Դավիթ Համբարձումյանն ընդդիմության վարչապետի թեկնածուն էր

28/10/2025 19:26

Դավիթ Համբարձումյանն ընդդիմության վարչապետի թեկնածուն էր, միամտություն կլիներ կարծել, թե իշխանությունը որևէ քայլի չէր դիմի, այս մասին օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է Տիգրան Աբրահամյանը: «Իշխանությունը մեկնարկ է տվել իր ընտրարշավին և այդ ճանապարհին ոչ միայն պայքարում է քաղաքական տարբեր միավորների, Հայ Առաքելական եկեղեցու, այլ նաև համայնքի ղեկավարների դեմ, որոնք ունեն հեղինակություն և ընտրական պրոցեսներում որևէ ձևով նրանց համար խոչընդոտ կարող են հանդիսանալ»,–նշել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։ Նշենք, որ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը քիչ անց կժամանի Երևան։ Նրա հարազատներն ու կողմնակիցները հավաքվել են «Զվարթնոց» օդանավակայանում։ Տեղում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվել։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Նա դատական նիստի օրը աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում։